ԼՈՒՍԱԿԵՐՏ ԿԵՆՍԱԳԱԶԻ ԳՈՐԾԱՐԱՆ Նշանակալից ծրագիր Հայաստանում
Առաջին արտադրական ծավալի իրականացված, կենսագազի գործարան` թռչնաբուծական կենդանական թափոնների կառավառման համակարգի բարելավման արդյունքում: Այս ծրագիրը չունի իր նախադեպը Հայաստանում և Կովկասում, այն բազմաթիվ առումներով ուղեցույց կհանդիսանա նմանատիպ հետագա ծրագրերի համար: Գործարանի շահագործումը կնպաստի`
- Ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը և Գլոբալ տաքացման դեմ պայքարին
- Հողի և ջրի տեղային աղտոտման նվազեցմանը
- ՀՀ նոր ներդրումներ ներգրավելուն
- Արտանետումների Սերտիֆիկացված Կրճատման /ԱՍԿ/ վաճառքից գոյացած արտահանման եկամուտի ներկրմանը Հայաստանի տնտեսության մեջ
- Վերականգնվող էներգիայի նոր դաշտի ստեղծմանը Հայաստանում
- Անհրաժեշտ օրգանական պարարտանյութերի ապահովման
- Հայ ճարտարագետների և տեխնիկական ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների` նոր տեխնոլոգիաների հետ ծանոթացմանը
ԼԲՓ-ի Էներգիայի արտադրությունը
ԼԲՓ-ն օրական կարող է վերամշակել մինչև 220 տոննա Լուսակերտ Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկայի հեղուկ թռչնաղբ, որի արդյունքում արտադրվում է 70% մետանի պարունակությամբ կենսագազ: Այն աշխատացնում է գազի շարժիչը, որը իր հերթին ` գեներատորը: Այսպիսով, տարեկան արտադրվող էլեկտրական էներգիայի ծավալը կարող է կազմել մինչև ~14 ԳՎՏ ժամ: Հետևաբար ԼԲՓ-ն առաջին լուրջ վերականգնող էներգիայի արտադրությունն է չհաշված հիդրոէլեկտրոէներգիայի կայանները:
ԼԲՓ-ի Գլոբալ և Տեղային Բնապահպանական նշանակությունը
2006 թվականի սեպտեմբերին ԼԲՓ-ն սերտիֆիկացվել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմից Մաքուր Զարգացման Մեխանիզմի /ՄԶՄ/ հսկողության ներքո: ԼԲՓ-ն Հայաստանում գործող երկու ՄԶՄ նախագծերից մեկն է: Որպես սերտիֆիկացված ՄԶՄ նախագիծ ԼԲՓ-ն կարող է վաճառել CO2-ի կրճատումները: ԼԲՓ-ի դեպքում կրճատման ծավալը կազմում է 28 հազար տոննա տարեկան: Արդյունաբերական ճանապարհով թռչնաղբը մշակելուց հետո հողի և ջրի աղտոտող տարրերը նաև էապես կրճատվում են:
Օրգանական պարարտանյութ
Կենդանական թափոնների մշակման արդյունքում լրացուցից վերամշակման միջոցով ստացած որակյալ պարարտանյութը կնպաստի հողի բարելավմանը: |